|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեծ Բրիտանիայում մուսուլմանուհի Ռաֆիիյա Արշադը դարձել է հիջաբ կրող առաջին կին դատավորը. հայտնում է The Independent-ը։
Ըստ տեղեկության՝ 40-ամյա Արշադն ունի ավելի քան 17 տարվա իրավաբանական փորձ։ Նա կարծում է, որ նրա օրինակը կարևոր է այլ մուսուլմանուհիների համար։ Նրան մանկուց ասել են, որ չի կարողանալու հաջողության հասնել մասնագիտության մեջ իր ծագման համար։ Ի հեճուկս այդ ամենին՝ նա չի հրաժարվել հիջաբից իր ամբողջ կյանքի ընթացքում։
Արշադը նշում է, որ նշանակումից հետո բազմաթիվ մարդկանց կողմից աջակցության խոսքեր է ստանում։
Իր կարիերայի ընթացքում Արշադը զբաղվել է փաստաբանակ գործունեությամբ, որոնք հիմնականում առնչվում են բրիտանացի մուսուլմանների կյանքի խնդրին՝ ընտանեկան իրավունք, բռնի ամուսնություններ, կնոջ կրթության հարց, ինչպես նաև իսլամական իրավունքի վերաբերյալ գործեր։