Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ անդամ, կրթության և գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«17.4% տնտեսական անկում ապրիլ ամսին։ Այ էսա աննախադեպ։ Վստահ եմ, շատերը ձեռնպահ կմնային քննադատությունից, եթե ապրիլի տանը մնալը գոնե իր նպատակին՝ համավարակի հաղթահարմանը ծառայեր։ Մինչդեռ ի՞նչ ունենք կառավարության անձեռնհասության ու ապիկարության արդյունքում այսօր՝ ապրիլի համեմատ համավարակի տասնապատկում մայիսին, ուղեկցվող տնտեսության կաթվածի հետ։
Էս ամենի ֆոնին չգիտես ինչ ասես մարդկանց (ֆեյքերը չէ, միանգամայն իրական մարդիկ, որոնց մի մասին նույնիսկ ճանաչում ես), որ թութակի պես կրկնում են՝ օգնեք, որ հաջողեն (էն դեպքում, երբ օգնողներին ու խորհուրդ տվողներին սրանք չեն էլ ուզում լսել), թողեք, թող աշխատեն (իբր ո՞վա ու՞մ ձեռուոտը բռնել), առավել ևս՝ բա նախկինների ժամանակվա թալանը մոռացա՞ք (հետ բերածից շատ իրանց գրպանն են դրել էսօրվանները):
Իսկ Նիկոլը էս ամեն ինչին ունի մի պատասխան՝ նախկինում հայտարարված բոլոր հեղափոխություններին ավելացրելա ևս մի աբսուրդ տերմին՝ «կորոնավիրուսային հեղափոխություն»։
Տղաներ և աղջիկներ, էդ որ բոլորդ ինքնամոռաց, ինքներդ ձեզնից զարմացած, անթաքույց հիացմունքով անընդհատ կրկնում եք՝ մենք ժողովրդի 70% ձայներով ենք ընտրվել, ինչի՞ եք մոռանում, որ ՀՀԿ-ն էլ նույն ժողովրդի 54% ձայներով էր ընտրվել։ Դուք 2018-ի հոկտեմբերին ասեցիք, թե էդ ընտրությունից տարիուկեսա անցել, իրավիճակա փոխվել, պետքա արտահերթ ընտրություն անել։ Է հիմա էլ ձեզ են ասում՝ 2018-ի դեկտեմբերից ուղիղ տարիուկեսա անցել, էլի իրավիճակա փոխվել, իսկ եթե չեք հավատում, որ փոխվելա, Արտահերթ ընտրություն անցկացրեք, կհամոզվեք։ Թե՞ վախենում եք, ոնց որ վախենում եք էն ապօրինի հանրաքվեն անցկացնելուց»։