Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյան կոչվածի իշխանության ժամանակ իրավապահ համակարգը գործում է միայն մեկ՝ այդ անձի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։ Ընդդիմության, Դաշնակցության փողոցային ակցիաների ժամանակ բերում են ոստիկանության տարբեր բաժիններից՝ հասարակական կարգի պահպանման հետ կապ չունեցող ոստիկանության սպաների։ Օրինակ՝ կապի ծառայության սպան, որը ներգրավված է որպես տուժող, թեև ինքն է հարվածել այն ժամանակ։ Քրեական հետախուզության, օպերատիվ ծառայությունների աշխատակիցները ներգրավված են մի բանի մեջ՝ կանխելու ընդդիմության փողոցային ակցիաները, պաշտպանելու այդ անձնավորությանը։ Պետական իրավական համակարգը մի մարդու անվտանգությունն ապահովելով է զբաղված․ խոսելով Հայաստանում ստեղծված անվտանգության խնդիրների ու սպառնալիքների մասին, ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը բանալի բառերով կարողացել է որոշներին հիպնոսացնել։ Փաշինյանն աում է՝ թալանել են, բայց չունի դրա պատասխանը՝ ով ինչ է թալանել, բայց այդ բառերով իր տեսակի մարդկանց իրենով է արել։ Եսայանն ասում է՝ անհասկանալի վիճակում է նաեւ գերիների հարցը, որովհետեւ իշխանությունը հստակ պատասխան չի տալիս, հարցը գցում է այսուայնկողմ։
«Վերջերս տեղեկություն տարածվեց՝ որոշ հայ զինծառայողներ պատերազմի ժամանակ անցել են Իրանի սահմանը։ Մենք, մեր ներքին կուսակցական կապերն օգտագործելով, ամեն գնով փորձեցինք պարզել՝ որտեղից է այդ տեղեկությունը, հիմնավորվա՞ծ է, թե՞ չէ։ Դա տեւեց մի քանի շաբաթ։ Այսինքն՝ նրանց հարազատները հույսով սպասում էին, որ այդ տեղեկությունը կարող է հաստատվել։ Բայց իշխանությունը ժամանակ էր շահում։ Նույնը մյուս գերիների կամ անհետ կորածների հարազատների հարցում է․ ուղղորդում են դեպի մարմիններ, որոնք բացարձակապես կապ չունեն։ Հասարակությունը գտնվում է անընդհատ հոգեկան երկրաշարժի վիճակում։ Մենք ինչու էինք ասում՝ մի տարի հետո ընտրություն կազմակերպենք։ Որ մարդիկ կարողանան կողմնորոշվել, գնահատել տարբեր ուժերի առաջարկը։ Փաշինյանը, հոգեկան անհավասարակշիռ լինելով, հասկանում է, որ այդ թույլ, փոքր զանգվածը հոգեբանական կայուն վիճակում չէ։ Հենց գան այդ վիճակին, աչքները բացվելու են։ Դարձել են քաղաքական բնույթի տոտալիտար աղանդի հետեւորդներ»,- ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
«Մենք՝ «Հայաստան» դաշինքը, բոլոր ընտրական տեղամասերում մանրակրկիտ հետեւելու ենք՝ եթե որեւէ մեկը որեւէ կեղծիք թույլ տվեց, ամենախիստ պատժին է արժանանալու։ Էն մարդիկ, ովքեր կմտածեն, որ, կեղծելով, ձայն գնելով, կանցկացնեն ընտրություն, մենք լինելու ենք առաջինը, որ թույլ չենք տա ընտրություն կեղծեն»,- նշեց ՀՅԴ անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում