Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ կրկին հետաձգելով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը։
Նիստում նաև պարզ դարձավ, որ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ․ նա և ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։
Բացի այդ, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։
Մանրամասն՝ տեսանյութում․