Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման շինանարարական աշխատանքն ընթանում է անգամ արտակարգ իրավիճակի պայմաններում:
Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը շինհրապարակից տեսաձայնագրությամբ ներկայացնում է կատարված աշխատանքի ծավալներն ու ընդգծում, որ որդեն պատրաստ է բեմատուփը:
«Երկար դադարից հետո մենք կրկին մեր թատրոնի շինհրապարակում ենք: Նորությունները շատ են. սալիկապատված են միջանցքներն ու հարդարման սենյակները»,-նշում է Նավասարդյանը:
Նա անդրադառնում է թատրոնի արտաքին տեսքին՝ շեշտելով, որ հաճախ մշակութային կառույցները ճանաչում են հենց արտաքին տեսքով: «Այժմ ընթանում են թատրոնի երեսպատման աշխատանքները, օգտագործվում են հայկական քարեր: Գեղեցիկ, ճաշակով և ժամանակակից թատրոն ենք ունենալու և՛ ձևով, և՛ բովանդակությամբ»,-հավաստիացնում է Արման Նավասարդյանը:
Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին մեծանուն դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում և մինչ օրս սեփական շենք չունի:
Թատրոնի համար նախատեսված նոր շենքը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.