Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կոչ է արել աշխարհի երկրների ղեկավարությանը թույլ չտալ համացանցի զարգացում՝ չինական օրինակով, երբ կառավարությունը լիովին վերահսկում է կոնտենտը. այս մասին գրում է Politico-ն։
Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշել է. «Դա իսկապես վտանգավոր է։ Ես մտահոգված եմ, որ նման մոդելը կտարածվի այլ երկրներում»,- ասել է Ցուկերբերգը՝ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնի հետ հեռուստաբանավեճի ընթացքում։
Միևնույն ժամանակ նա հավելել է՝ համացանցում կառավարության լիարժեք միջամտությունից լավագույն պաշտպանությունը դեմոկրատական երկրներում գոյություն ունեցող «հստակ նորմատիվային բազայի» առկայության ստեղծումն է. «Ցանցի զարգացման չինական մոդելը լիովին անտեսում է տեղեկատվության տարածման և սպառման մարդու իրավունքը»,- հիշեցրել է նա։
Ըստ Ցուկերբերգի՝ այն, թե համացանցի վերահսկման որ տեսակը կհաղթի ապագայում, պարզ կդառնա 5-10 տարուց։
Հիշեցնենք՝ 2003 թվականից Չինաստանի կառավարությունը գործածում է համացանցային կոնտենտի ֆիլտրման հատուկ համակարգ՝ «Ոսկե վահան»-ը, որի միջոցով վեբ-էջերը ֆիլտրվում են բանալի բառերով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են պետական անվտանգությանը։