|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնականն ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության: Համաձայն փորձագետի եզրակացության՝ նրա մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2019 թ. դեկտեմբերի 23-ի հրամանով, ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: