|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյուններ իրականացնելու մեջ կասկածվող անձը մեծ քանակությամբ թմրանյութ է օգտագործած եղել:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտնի է դարձել, որ նա պայթյունից անմիջապես առաջ ընդունել է թմրանյութ, որի ազդեցության տակ էլ իրականացրել է ահաբեկչությունը:
Կայքը նշում է, որ նման հարձակումներ իրականացնելուց առաջ թմրանյութ ընդունելը տարածված երևույթ է:
Նշենք, որ այսօր հայտարարվել է, որ Անկարայում պայթյուններ իրականացնողները եղել են Յունուս Էմրե Ալագյոզն ու Օմեր Դենիզ Դյունդարը, որոնք երկար ժամանակ հետախուզվում էին Թուրքիայի ազգային հետախուզության վարչության կողմից: