կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 19:52
Հասարակություն

Անձնագրայիններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից չեն սպասարկի քաղաքացիներին

Անձնագրայիններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից չեն սպասարկի քաղաքացիներին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրում է.

«Նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել

Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի:
 
Սակայն նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել:
 
Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանելլ անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը:
 
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարող եք դիմել միայն «e-request.am» կայքում կամ «[email protected]» էլ. փոստով նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։
 
Մաղթում ենք առողջություն և հայցում քաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար»: