Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճշտելու հարցեր ունեին, տվեցին, պատասխանեցի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, որին կրկին կանչել էին Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Գեներալ-մայորն այս հանձնաժողովում է երկրորդ անգամ:
Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյո՞ք նախորդ անգամ նրա պատասխանները սպառիչ չէին եղել։ Արշակ Կարապետյանը հորդորեց բացասական գնահատական չտալ, որովհետև մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում։
Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով այցից հետո են նոր հարցեր առաջացել, Կարապետյանը դժվարացավ մեկնաբանել․ «Չեմ կարող տենց բան ասել։ Ես տեղյակ չեմ, ինքը ինչ պատասխաններ է տվել»։
Նա խուսափեց մանրամասներից՝ պատճառաբանելով գաղտնիությունը․ «Իմ բոլոր տեղեկությունները գաղտնիության խնդիր ունեն, որովհետև Ադրբեջանի համար կարևոր է՝ հետախուզությունը իմացե՞լ է, թե՞ չէ․ երկու պատասխանն էլ շատ կարևոր են՝ եթե չենք իմացել, այդ էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել ենք՝ այդ էլ է կարևոր։ Ոչ թե ես չեմ ուզում խոսել, պաշտպանվել, հարցն այդտեղ չի, հարցն այն է, որ մենք չենք կարող սա ասել»։
Դիտարկմանը, թե վարչապետն ասել էր, թե չի եղել օպերատիվ տեղեկությունների պակաս, Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես պետք է քննարկեմ վարչապետի ասածը, վարչապետի ասածը ես ո՞նց կարամ քննարկեմ»:
Հանձնաժողովի ներսում մթնոլորտը Արշակ Կարապետյանը շատ կոռեկտ, նորմալ, աշխատանքային որոկեց։ Նորից հրավիրվելու դեպքում չի զարամանա․ «Ուզում է 10 անգամ պետք լինի, պարտավոր եմ 10 անգամ գալ։ Հիմա մեր պառլամենտն է, կանչել են, պետք է գանք»։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն առաջին անգամ հանձնաժողով էր եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Այդ հանդիպումից հետո էլ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին: Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման:
Կարապետյանի` առաջին անգամ հանձնաժողով գալուց հետո հանձնաժողովը հյուրընկալել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին (պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը), պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանձնաժողովը հրավեր է ուղարկել նաև ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Միակ նախկին բարձրաստիճան զինվորականը, ով հրաժարվել է գալ հանձնաժողով, զինված ուժերի նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է:
Մանրամասն՝ տեսանյութում․