|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Հայոց բանակի կազմավորման տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում էր Ն.Ս. Օ. Տ. Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ նշեց. «Ադրբեջանը պետք է փորձի նման սադրիչ գործողություններ իրականացնել և լարվածության մեջ պահել մեր ժողովրդին ու երկիրը:
Ցավալի են այն երկուստեք կորուստները, որ ունենում ենք այդ սադրիչ գործողությունների արդյունքում: Մենք համոզված ենք, որ համարժեք գործողությունները մեր բանակի կողմից զսպվածության կառաջնորդեն ադրբեջանական կողմին:
Գյումրու ոբերգության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերից կաթողիկոսը խուսափեց, ասելով. «Այսօր այդ հարցով չեմ խոսում, ուրիշ առիթով կարող եք դիմել մեր մամուլի ծառայությանը»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ հասարակության մեջ շատ է քննադատությունը եկեղեցու հասցեին, մանավանդ Գյումրու ողբերգության ուշացած արձագանքի հետ կապված, կաթողիկոսը պատասխանեց. «Մեր եկեղեցին իր առաքելությունը իրականացրել է այնտեղ, բայց ավելի մանրամասն զրույցի համար դիմեք մեր լրատվական ծառայությանը:
Լրագրողների հարցին. «Կարծում եք արդարացված չէ՞ քննադատությունը», կաթողիկոսը պատասխանեց. «Հաջորդիվ»: