կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 12:48
Աշխարհ

Եվրահանձնաժողովը սպառնում է Գերմանիային պատժամիջոցներով

Եվրահանձնաժողովը սպառնում է Գերմանիային պատժամիջոցներով

Եվրահանձնաժողովը հնարավոր է պատժամիջոցներ կիրառի Գերմանիայի նկատմամբ ԵՄ օրենսդրությունը խախտելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

Հնարավոր սահմանափակումների համար առիթ է դարձել գերմանական դատարանի որոշումն այն մասին, որ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից պետական պարտատոմսերի գնումը չի համապատասխանում Գերմանիայի օրենսդրությանը:

ԵԿԲ-ն տնտեսության վերականգնման նպատակով 2015 թվականին սկսել է եվրոյի գոտու պետական պարտատոմսերի գնման ծրագիրը: 2018-ին Եվրոպական դատարանը ԵԿԲ-ի գործողություններն օրինական է ճանաչել: 2020  թվականի մայիսին Գերմանիայի  Կարլսրուե քաղաքի Դաշնային սահմանադրական դատարանը վճռել է, որ պետական պարտատոմսերի գնումը հակասում է Գերմանիայի օրենսդրությանը: Դատարանը պարզաբանել է, որ ԵԿԲ-ի որոշումների  իրավաչափության ստուգման գործում Գերմանիայի կառավարությունն ու Բունդեսթագը ներգրավված չեն եղել:

Ներկայումս ԵԿԲ-ն պետք է եռամսյա ժամկետում  հաստատի իր` պետական պարտատոմսերի գնման ծրագրի «համաչափությունը», այլապես Բունդեսբանկին կարգելվի մասնակցել դրան:

Ի դեպ, Դաշնային սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Գիգոլդը` «կանաչներից»: Նա խնդրել է Եվրահանձնաժողովին ` ստուգում իրականացնել: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նրան պատասխանել է, որ գերմանական դատարանի որոշումը մանրամասն կուսումնասիրվի: