|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրա միջոցով Իրանին պարտադրել իրենց կամքը, Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների եւ ճնշումների վրա, Fars գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը:
Երեքշաբթի ԳԴՀ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարության մեջ Իրանին սպառնացել են նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից ՌԴ-ին իբր բալիստիկ հրթիռների մատակարարումների պատճառով: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է այդ պնդումների կեղծ լինելու մասին:
«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք դեռ չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իրենց կամքը ինչպես միջուկային ոլորտի հետ կապված, այնպես էլ այլ հարցերում», – ասել է նախարարը: