Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ. հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։
Մասնավորապես, 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել էր ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել էր շուրջ 138.1 մլն դրամ տուգանք։ Իսկ 6 խոշոր հարկ վճարողների շրջանում արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել էր շուրջ 7.8 մլն դրամ տուգանք։
Այս հարկատուների շարքը գլխավորում է «Էվրիկա գրուպ» ընկերությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից՝ e-register-ից, տեղեկացավ, որ «Էվրիկա գրուպը» պատկանում է Թեմուր Ուսուբովին։ Համաձայն իրական շահառուների մասին բաժնի՝ Թեմուր Ուսուբովը ընկերության 100% բաժնետերն է։ «Էվրիկա գրուպը» տուգանվել է ևս 20 մլն դրամ։ Հարկ է նշել, որ նախորդ տարի ընկերությունը ևս նույնքան տուգանվել էր։
Տուգանվածների շարքում է նաև «Ֆլեշ» ընկերությունը, որի տուգանքը 10 մլն դրամ է կազմել։ Սակայն արձանագրենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։