կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-12 12:13
Հասարակություն

Որքանո՞վ է արդար երեխաների հանդեպ դիմակի պարտադրանք կիրառել. Աննա Կոստանյան

Որքանո՞վ է արդար երեխաների հանդեպ դիմակի պարտադրանք կիրառել. Աննա Կոստանյան

ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն պնդումը, թե դիմակ կրելը երեխաների դեպքում խիստ պարտադիր ու անհրաժեշտ է, որևիցե գիտական հիմնավորում չունի։ Իսկ այն, որ երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում, դա կարծում եմ պարզ պիտի լինի ցանկացածի համար։

Որքանո՞վ է արդար երեխաների հանդեպ դիմակի պարտադրանք կիրառել, այն դեպքում, երբ մեծահասակներն ունեն բացառությունների լայն շրջանակ, որոնցով հնարավորություն են ստանում խուսափել դիմակ կրելուց․ փողոցում քայլելիս հեղուկ կամ ուտելիք օգտագործել, ծխել, ժամանցի վայրերում ուտել, սրճել, բնության գրկում խմբերով ժամանակ անցկացնել և այլն։

Ըստ Ֆրանսիական Institut Pasteur-ի՝ երեխաները թագավարակի տարածող չեն հանդիսանում։

Պարետատան որոշումները հատկապես աշակերտների վերաբերյալ անհրաժեշտ է վերանայել։

ԱՌԱՋԱՐԿՍ․

1. Հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել․ այն արդարացված և տրամաբանական չէ։

2. Դիմակ կրելու պարտադրանքը կիրառել հանրահավաքների ժամանակ, քանի որ գործնականում սոցիալական 1.5 մ հեռավորություն պահելու հնարավորությունը նվազում է,

3. Հանրային այնպիսի փակ տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելու անհնարինություն կա, օրինակ՝ սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, տարբեր նշանակության խանութներ և այլն, սահմանել դիմակ կրելու պարտադրանք։

4. Նախադպրոցական, հանրակրթական, արահեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում, բուհերում արդեն իսկ մշակված ուղեցույցի համաձայն կազմակերպել դասապրոցեսը՝ առանց դիմակ կրելու պարտադրանքի։

Եվ քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնում կարանտինային սահմանափակումները, և ՀՀ քաղաքացին, փաստորեն, պիտի համակերպվի նոր իրավիճակի հետ, ուրեմն Կառավարությունն իր հերթին փոխզիջումների պիտի գնա՝ հնարավորինս մեղմելով քաղաքացիների կյանքը։

Մի՛ ծանրաբեռնեք և նոր իրավիճակում էլ ավելի մի՛ բարդացրեք քաղաքացու կյանքը։

Հա, մոռացա մի ճշտում անել, որ արդեն երեկվանից պարետատունն այլևս չի գործում»։