Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թաիլանդը մայիսի 17-ին հնարավոր է անցնի կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ ասել է Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը. հայտնում է Yerkir.am-ը։
Հիշեցնենք՝ սահմանափակումների թուլացման առաջին փուլը սկսվել էր մայիսի 3-ին: Աշխատանքը վերսկսել են ոչ մեծ խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները, մարդկանց թույլատրվել է այցելել հանրային այգիներ: Սահմանափակումների թուլացման երկրորդ փուլում նախատեսվում է, անվտանգության կանոնները պահելու պայմանով, անդրադառնալ խոշոր օբյեկտներին՝ այդ թվում մեծ առևտրի կենտրոններին:
Ծրագիրը հետևյալն է՝ մայիսի 8-12-ը կհավաքվեն կորոնավիրուսի հետ կապված վերջին երկու շաբաթվա տվյալները, իսկ մայիսի 13-ին նախատեսված խորհրդակցությանը կհստակեցվեն հետագա անելիքները: Եթե իրավիճակը շարունակի բարելավվել, ապա կառավարությունը կգնա սահմանափակումների թուլացման հաջորդ փուլի:
Հավելվում է՝ Թաիլանդում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության 1-2 նոր դեպք է գրանցվում: Վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 3 հազար է, որից մահացել է 55 մարդ: Ամբողջությամբ ապաքինվել է 2 772 մարդ: