Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի քանի օր առաջ Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը ԵԽԽՎ թիվ 1837 բանաձեւի` Մարտի 1-ին առնչվող շեշտադրումները որակել էր «խայտառակություն» եւ հայտարարել, թե դա իշխանության հերթական գործարքի արդյունքն է: «Այս իշխանությունները ի՞նչ են տալիս մեր ժողովրդի հաշվին, որ բանաձևում այսպիսի ձևակերպումներ են արձանագրվել, չգիտեմ, բայց սրա տակ մի կեղտոտ գործարք կա, ես դրանում չեմ կասկածում»,- հայտարարել էր նա:
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ հայտարարությանը, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա Կոնգրեսի քաղաքական պայքարի ձեւն է: «Ինչ վերաբերում է գործարքին, կարծում եմ` որևէ մեկը, ով ծանոթ է ԵԽԽՎ-ին, կարող է հասկանալ, որ այն գործարքը, որն իրենք նկատի ունեն, ընդհանրապես չի կարող տեղի ունենալ այնտեղ: Դա այդ կազմակերպությունը չէ»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ ընդունված փաստաթուղթը մեր դրսեւորած վարքի արդյունքն է: «Իսկ մենք ի՞նչ էինք անում, որպեսզի այսպիսի փաստաթուղթ չընդունվի, մեր վարքագիծը ինչպիսի՞ն էր 2008 Մարտի 1-ից հետո, արդյո՞ք այդ ընտրությունները գրագետ քայլերով տեղի ունեցան»,- հարցրեց պատգամավորը:
Նա նաեւ նշեց, թե ԵԽԽՎ-ում հարցի քննարկման ժամանակ ինքն ասել է` «ընտրակեղծիք» հրեշը ծնվել է դեռեւս 1995 թվականին, և առ այսօր մենք չենք կարողանում ազատվել բոլոր արատավոր երևույթներից ու ավելի ենք մխրճվում այս ամենի մեջ: «Սխալը հենց մեր մեջ է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: