| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Որոշ դերակատարներ շարունակում են իրենց սովորությունը՝ փնտրել մեղավորի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իրական դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն: Այս մասին Twitter-ում գրել է փոխարտգործնախարար և Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին՝ մեկնաբանելով Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունները։
Նա հիշեցրել է, որ իրանական կողմը կարճ ժամանակում ներկայացրել է իր առաջարկները։
«Մենք աշխատել ենք կառուցողական և ճկուն՝ տարաձայնությունները նվազեցնելու համար: Դիվանագիտությունը երկկողմանի ճանապարհ է. եթե կա կամք՝ ուղղելու մեղավորի սխալը, ապա շատ արագ կբացվի շահավետ գործարքի ճանապարհը»,- ասել է Բաղերին։
Նոյեմբերի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1» խմբի երկրների մասնակցությամբ՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը:
Համաձայնագրի երկարաձգման և դրան ԱՄՆ-ի վերադարձի շուրջ բանակցությունները դադարեցվել էին այս տարվա հունիսին` Իրանում ընտրությունների կապակցությամբ:
ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան, որը նախագահում է հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Իրանի և համաձայնագրի մասնակից երկրների (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) ներկայացուցիչներ։
Միջուկային համաձայնագիրը, որը հայտնի է նաև որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր, ստորագրվել է 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիայի միջև: Փաստաթուղթը թույլ է տալիս Թեհրանին շարունակել ուրանի հարստացումը մինչև 3,67 տոկոս և սահմանափակում է արդյունահանումը մինչև 300 կիլոգրամ:
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից, Իրանը ևս դադարեցրեց համաձայնարով ստանձնած իր պարտավորությունները: