|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է. այն իրար է կապում Դամասկոսն ու Հալեպը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Գլխավոր ինժեներ Աբնազի Հասան Աբին ասել է. «Երբ ազատագրվեց այս մայրուղին, մենք սկսեցինք վերականգնման աշխատանքները: Այստեղ քիչ աշխատանք չեն արել ականազերծողները, դրանից բացի՝ մաքրվել են ճանապարհները, հանվելարգելափակումները: Այժմ խնդիր է դրված այս հատվածում՝ 2 կմ-ի չափով ասֆալտն ամբողջությամբ փոխել», ու հավելել՝ բարեբախտաբար, զինյալների ձեռքում ծանր տեխնիկա չի եղել, և ճանապարհները հիմնականում վնասվել են ականանետների հարվածից:
Նշվում է՝ վերականգնման աշխատանքներ են տարվում նաև Հալեպի արևմտյան հատվածում՝ Զահրայում, որը մաքրվում է փլատակներից: Վերականգնվում են ոչ միայն տները, այլև ենթակառուցվածքները: Այժմ ուշադրության կենտրոնում է ջրագծերի վերականգնման հարցը: Ամեն բան արվում է աշխատանքները շուտ ավարտին հասցնելու համար: