Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի իշխանությունները գրոհայիններից ազատված Հալեպ և Սարակիբ քաղաքների շրջանում ընկած հատվածում սկսել են Հալեպ-Դամասկոս մայրուղու վերանորոգման աշխատանքները. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ վերանորոգման աշխատանքները կատարվում են արագացված ռեժիմով, որպեսզի ապահովվի բնակչության տեղաշարժը:
M5 մայրուղին Սիրիայի հիմնական ավտոճանապարներից է, որն իրար է կապում մայրաքաղաք Դամասկոսը երկրի տնտեսական կենտրոն համարվող Հալեպի հետ:
Մինչև վերջերս այս մայրուղով երթևեկությունն ամբողջովին անհնարին էր, քանի որ այն գտնվում էր գրոհայինների հսկողության տակ: Մայրուղու վերջին հատվածը Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել վերջերս, երբ նրանք գրոհայիններից ազատեցին Սարակիբը:
Միևնույն ժամանակ հավելվում է՝ մայրուղուն կից բնակավայրեր են սկսել վերադառնալ այստեղի բնակիչները, որոնք ստիպված էին եղել լքել իրենց տները գրոհայինների պատճառով: