Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լույս է տեսել ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2020 թվականի 1-ին(4) համարը, որը նվիրված է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման 5-ամյակին և բացվում է գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի նախախոսքով՝ «ԱԵԳՄՄ-ի հնգամյա երթը» խորագրով:
Համարում տեղ են գտել 30 հեղինակների 24 հոդվածներ և 1 գրքի գրախոսություն:
Հեղինակները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Գերմանիան, Լեհաստանը և Ուկրաինան:
Նրանցից 7-ը գիտությունների դոկտոր է, 11-ը` գիտությունների թեկնածու, 12-ը` ասպիրանտ, հայցորդ ու մագիստրոս:
Ինչպես նշում է գլխավոր խմբագիր Ա. Հարությունյանը, պարբերականը, «ի թիվս այլ առաջնահերթությունների, «Գիտական Արցախ»-ը կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն և գիտության միջոցով Արցախը հանրահռչակելու արտերկրում: Այդ համազգային տեսլականով, հավաքական պատասխանատվությամբ, գիտական ուժերի համախմբումով հարկ է շարունակել պարբերականի հրատարակումը, պարբերական, որը պետք է դառնա ԱԵԳՄՄ-ի որդեգրած գիտության դիվանագիտության միջոցով Արցախի միջազգային ճանաչմանը նպաստող ռազմավարական ու մարտավարական յուրօրինակ ուղեցույցը»:
«Գիտական Արցախ»-ի սույն համարն արդեն հասանելի է Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում: