|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Դատավորը հայ էր։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած դատական նիստին։
Հիշեցնենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը շատ կարճ տևեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց։
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ «Ուժեղ Հայաստան»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները գտնվում էին Էջմիածնում՝ աջակցելու Վեհափառին և մյուս հոգևորականներին։
Դատական նիստի ավարտից հետո Վեհափառն ու բարձրաստիճան հոգևորականները դուրս եկան դատարանի շենքից գնացին դեպի Մայր Աթոռ՝ միասնական աղոթքի կանգնելու։