Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 23-ին Ստամբուլում կայացավ Սևան Նշանյանին Վիլյամ Սարոյանի մեդալով պարգևատրելու արարողությունը։
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մեդալը հանձնվեց Սփյուռքի նախարարության կողմից։ «Այդ որոշումը կայացվել էր 2014 թվականին, սակայն, քանի որ Նշանյանը գտնվում է բանտում, մեդալը հանձնելու հարմար պահ չեղավ։ Նրա բանտարկվելուց հետո ստեղծվեց նրա Ազատության և արդարության միջազգային կոմիտեն, և քանի որ ալիք է բարձրանում Սևան Նշանյանի ազատության հարցի շուրջ, մենք որոշեցինք նրան պարգևատրել Վիլյամ Սարոյանի մեդալով»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իրենք փորձել են հանդիպել Նշանյանի հետ, սակայն դա անհնար էր, և մեդալը հանձնել են նրա փաստաբաններին։
«Մեր կողմից Նշանյանի համար, բացի կարեկցանքից, ուրիշ ոչինչ չենք կարող անել: Նաև կարող են լինել հասարակական, քաղաքական ճնշումներ, որոնք նույնպես կօգնեն»,- ասաց Ախոյանը։
Միջոցառման ընթացքում հնչեց նաև Սևան Նշանյանի մոր ուղերձը, որում նա շնորհակալություն էր հայտնում Սփյուռքի նախարարությանը միջոցառման կազմակերպման համար։
Սևան Նշանյանին 2014 թվականին դատապարտել են 17 տարվա ազատազրկման սեփական այգում տուն կառուցելու համար։ «Բայց բոլորն են ասում, որ Նշանյանը ձերբակալվել է հայ լինելու համար»,- հավելեց Ախոյանը։