կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 15:56
Տարածաշրջան

Թուրքիայում վաճառքի կհանվի Վիլյամ Սարոյանի «Իմ անունն է Արամ» գրքի թուրքերեն թարգմանությունը

Թուրքիայում վաճառքի կհանվի Վիլյամ Սարոյանի «Իմ անունն է Արամ» գրքի թուրքերեն թարգմանությունը

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը շուտով վաճառքի կհանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Իմ անունն Արամ է» պատմվածքների ժողովածուի թուրքերեն թարգմանությունը:

Horizonweekly-ից տեղեկանում ենք, որ գիրքն առաջին անգամ տպագրվել է անգլերենով` 1940-ին: Այն պատմում է հայկական արմատներ ունեցող Արամ Գարօղլանյանի և նրա հարազատների մասին, որոնք բնակվում են ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։

Հիշեցնենք, որ «Արաս» հրատարակչությունը վերջերս լույս էր ընծայել  նաև  Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա կազմված «Թութա՞կ ես, ծօ՛» գիրքը, հայ գրականության ամենահատկանշական երկերի շարքին պատկանող գործերից մեկը՝ Շահան Շահնուրի «Նահանջ` առանց երգի» վեպն ու Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» գրքի թուրքերեն թարգմանությունը: