|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անվամբ կանվանակոչվի Բիթլիսում բացվող գադարանը. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Գաղափարի հեղինակը լրագրող Ահմեթ Թուլգարն է, ով Բիթլիսի համաքաղաքապետ Հուսեյին Օլանին է հայտնել իր նախաձեռնության մասին` տեղեկացնելով, որ քաղաքապետարանն այդ մտքին դրական է նայում:
Թուլգարը հայտնել է, որ Սարոյանի անվան գրադարանի բացման միտքը ծագել է Բիթլիսում փողոցը Սարոյանի անվամբ անվանակոչելու ժամանակ: Նա հավատում է, որ «գրադարանը կլինի այդ հողերում հայերի ունեցած ներդրումների և, առհասարակ, գրականության հանդեպ հարգանքի ու երախտագիտության արտահայտում»:
Թուլգարը նշել է, որ Սարոյանի անվան գրադարանի ստեղծման համար սկսել են նվիրատվություններ հավաքել: Գրադարանում, բացի Սարոյանի գրքերից ու հայ հեղինակների ստեղծագործություններից, լինելու են նաև այլ գրքեր:
Բիթլիսի համաքաղաքապետ Օլանն, իր հերթին, նշել է, որ վերանորոգվում է այն տունը, որտեղ Սարոյանի ընտանիքն է ապրել, և մտադիր են այն թանգարանի վերածել: