Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չոր մարքեթինգ» սեմինարների շարքի հիմնադիր, Հայաստան արևադարձային մրգեր ներկրող «Tropica» ընկերության համահիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«10 հազար բիզնես վճարում են հարկ, 20 տոկոս: Հարկային բեռը թուլացնում ենք մինչև, ասեք 12 տոկոսի ու 2 տարվա ընթացքում տվյալ ոլորտում 20 հազար բիզնես է առաջանում, որոնք վճարում են 12 տոկոս հարկ: Հարց, գումարային մուտքերի տեսանկյունից ո՞ր դեպքում է պետությունը շահում: Ես դեռ չեմ ասում այլ, մուլտիպլիկացիոն ազդեցության ու աշխատատեղերի մասին:
Վերոնշյալն ապացուցող օրինակները շատ են: Օրինակ, հաստատագրված հարկային քաղաքականություն ֆիքսվեց ռեստորանային, սրճանայաին ոլորտում, ինչի արդյունքում այսօր Հայաստանում ունենք միջազգային մակարդակի զարգացած ռեստորանային համակարգի օրինակներ, ինչպես նաև ոլորտում խաղացողներն ակտիվ աճեցին, զարգացնելով գյուղմթերքի արտադրություններին ու աշխատատեղեր ստեղծեցին: Բնականաբար, Սարյան փողոցի սրճարանների քանակն աճեց, աճելով նաև հարկային մուտքերը Սարյան փողոցից:
Նույնը վերաբերում է շարժական սուրճի կետերին: Մի քանի տարի առաջ պարզ դարձավ, որ ոլորտում օրենսդրական բաց կա ու ոլորտը սկսեց արագ աճել (լավ կամ վատն այլ հարց է, դա այլ կարգավորում է ենթադրում, քան հարկայինը), լրացուցիչ հարկային մուտքեր ու աշխատատեղեր ստեղծելով:
Այսինքն, հարկային քաղաքականությանը քառակուսի, գծային չպետք է նայել, սա միայն ֆինանսական հաշվարկ չի: Էտեղ ավելի շատ գործարարի ստեղծագործական մոտեցում է պետք: Բայց արի ու տես, որ մեզ մոտ ոլորտում որոշումներ են կայացնում հիմնականում պարզունակ, գծային մոդելով, ըստ որի, առաջին հայացքից լուծում են գլխավոր խնդիրը` շատ ֆինանսական հոսքեր են ապահովում բյուջե, բայց իրականում խեղդում են որոշ ոլորտներ, փոքրացնելով նաև բյուջեի ֆիանսական մուտքերը:
Ի՞նչ անել: Տնտեսության զարգացման համատեքստում հարկային քաղաքականությունը մշակողների մեջ որոշում կայացնողների նշանակել գործարար ոլորտի մարդկանց, ոչ թե ֆինանսիստների: Տնտեսությունը գործարարներն են կառուցում, իսկ ֆինանսիստների խնդիրը գործարարներին սպասարկելն է, ոչ թե հակառակը»։