Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ միջազգային հարաբերություններում իրավիճակն ավելի բարդ է, քան սառը պատերազմի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Esquire-ին տված հարցազրույցում:
«Անկասկած, այժմ ավելի կոշտ է... Այն ժամանակ գոյություն ուներ երկու կայսրություն՝ Արևմտյան և Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակամարտություններ էր հրահրում հակառակորդի հետ երրորդ երկրների տարածքում, սակայն երբեք ոչ իր սահմաններին և ոչ անմիջականորեն: Անգամ հրապարակային հռետորաբանությունն էր ավելի մեղմ: Այդ ժամանակ երկու ճամբարները չէին անցնում թույլատրելիի սահմանը: Այսօր այլևս ոչ մի կանոն չկա»,- ասել է նա:
Իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ներկայիս հարաբերությունները Լավրովը բնութագրել է «սպասում» բառով: