Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ գտնելու 120 նախագիծ է իրականացվում: Դրանցից 8-ը կլինիկական փորձարկումների փուլում են` մարդկանց մասնակցությամբ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ֆրանսիական Le Figaro պարբերականը` վկայակոչելով Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի հրապարակած տվյալները:
Գիտնականներն առանձնահատուկ նշել են չինական նախագիծը, որը ղեկավարում է հոնկոնգյան CanSino ընկերությունը: Այն կլինիկական առաջին և երկրորդ փուլի փորձարկումների հարցում բոլորից առաջ է անցել: Առաջին փուլի թեստավորման նպատակը պատվաստանյութի անվտանգության ստուգումն է, իսկ երկրորդ, հետագայում նաև երրորդ փուլերինը` դրա արդյունավետության գնահատումը առողջապահության մարմինների կողմից արդեն մարքեթինգային հետազոտություններից առաջ:
Լոնդոնյան դպրոցում ընդգծել են, որ առաջատարների եռյակում չինական արտադրողներ են, մասնավորապես` դեղագործական հսկա Sinovac-ը, որը ամերիկյան Nasdaq բորսայի վարկանիշում է, և Շենչժենի բժշկական համալսարանի հովանավորությամբ գործող երկու նախագիծ:
Հաջող են համարվում նաև Օքսֆորդի համալսարանի բրիտանական նախագիծը և գերմանական BioNTech-ինը: Երկուսն էլ առաջին փուլում են:
ԱՄՆ-ում նույնպես փորձարկվում է երկու պատվաստանյութ` Moderna և Inovio Pharmaceuticals ընկերություններինը: