կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-13 13:41
Քաղաքական

ՀՀ կառավարությո՛ւն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է. Սուրեն Մանուկյան

ՀՀ կառավարությո՛ւն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է. Սուրեն Մանուկյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ուշադրություն!

խոսում է ՀՀ քաղաքացի Սուրեն Մանուկյանը.

-ՀՀ կառավարություն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Գրեթե երկու ամիս առաջ ես դարձյալ անդրադարձել եմ այս խնդրին և այսօր էլ ստիպված եմ նույն կոչով դիմել պարետատանը և մնացած այլ պատկան մարմիններին.

Մի՛ տուգանեք այն քաղաքացիներին, ովքեր դիմակ չեն կրում, փոխարենը անհրաժեշտ է մշակել այնպիսի ռազմավարություն, համաձայն որի ՀՀ քաղաքացիները պարտադրված կլինեն ենթարկվել պարետատան որոշումներին: Իսկ այն քաղաքացիները, որոնք կփորձեն խախտել հիշյալ որոշումները, կամ չենթարկվել արտակարգ դրությունից բխող կարգ ու կանոնին, առաջարկում եմ երեք օրով մեկուսացնել և այդ երեք օրվա ընթացքում տվյալ կարգազանց քաղաքացու հետ տանել բացատրական աշխատանքներ, հիմնավորել նրան՝ ստեղծված իրավիճակում պարետատան որոշումներին ենթարկվելու և դրանք անվերապահորեն կատարելու կարևորությունը, զգուշացնել, որ նույն արարքը կրկնելու դեպքում նա կենթարկվի ավելի խիստ կարգապահական տույժերի և այլն: Իսկ նույն անձի կողմից նույն կարգազանց արարքը կրկնվելու դեպքում տվյալ քաղաքացու նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ ընդհուպ մինչև 15 օրյա կալանք, որից հետո, վստահ եմ՝ որևէ մեկի մտքով անգամ չի անցնի չկատարել պարետատան որոշումները:

Հավատացեք՝ խիստ կանոնների դեպքում այս քաոսային ծանր վիճակը կրելու է ժամանակավոր բնույթ և բոլորի համար հասկանալի է լինելու, որ այն արվում է հանուն մեր ընտանիքների և հարազատների: Ցավոք՝ այսօր էլ պարետատունը սխալ ճանապարհի վրա է, քանի որ չհիմնավորված կերպով խուսափում է խիստ կարգ ու կանոն սահմանելուց և դրանց վերահսկողությունից:

Բավական է ձեր սխալները բարդեք մեր խեղճ, առանձ այդ էլ ծանր վիճակում հայտնված ժողովրդի ուսերին»: