Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եկատերինբուրգում գտնվող «Ելցինի կենտրոնն» ապրիլի 24-ի երեկոյան հայկական անմոռուկի գույն է ստացել, որը մշակվել էր 2015-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ: Ակցիան կազմակերպել էր ՀՀ պատվավոր հյուպատոսությունը Եկատերինբուրգում: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, հաղորդում է «Վեչերնիե Վեդոմոստի»-ն:
Ըստ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի` Ելցին կենտրոնի ներկայացուցիչները, չնայած այն հանգամանքին, որ այն չի աշխատում կորոնավիրուսի համավարակի կանխարգեօլման դեմ հայտարարված միջոցառումների պատճառով, ընդառաջեցին և համաձայնվեցին դիմերեսին հայկական անմոռուկ պատկերել: Անմոռուկը արտահայտում է հավերժ հիշատակի թեման, ինչպես նաև նախատեսված է խորհրդանշական կերպով հիշեցնելու հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:
Սահմանափակումների ներդրումն անդրադարձել է նաև հիշատակի միջոցառումների անցկացման վրա, որոնք այսօր չեն կայացել: Դրանց փոխարեն սոցիալական ցանցերում հայ ժողովրդին սատարող բազմաթիվ գրառումներ են հայտնվել:
Ապրիլի 24-ին Նարեկ Սպարտակյանը և նրա հայրը` Արիստակիսը, ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ, որը տեղադրվել էր Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում: Ծաղիկներ դնելու արարողությանը մասնակցել են նաև Սվերդլովսկի շրջանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և Եկատերինբուրգ քաղաքի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը: