|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգ քաղաքում հայ գործարարների Audi մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի առնչությամբ. հայտնում է РИА Новости-ն:
Գործով զբաղվող քննիչները քննարկում են կատարվածի ամենատարբեր վարկածները, այդ թվում` նաև շահադիտական նպատակների հավանականությունը:
Սեպտեմբերի 5-ին Եկատերինբուրգում «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում, ըստ Вечерние Ведомости-ի, հայ գործարարներ են եղել: Audi-ի վարորդը վիրավորվել է ձեռքի շրջանում: Գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում մեքենայով: