|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում քննիչները գործ են հարուցել կապված դպրոցահասակ աղջկա` գիշերային ժամին առանց ծնողների ուղեկցության զբոսնելու հետ: Այս մասին հայտնում ТАСС գործակալությունը` մեջբերելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել գիշերը: ԶԼՄ-ների հաղորդմամբ` 7-ամյա աղջիկը շփոթել է օրվա ժամերն ու դպրոց գնացել գիշերով: Աղջիկը չի կարողացել տուն վերադառնալ, քանի որ մոռացել է վերցնել տան բանալիները, իսկ խոսակցասարք մուտքի մոտ տեղադրված չի եղել:
Քրեական գործ է հարուցվել «Վտանգավոր իրավիճակում թողնելու» մասին հոդվածով:
Քննիչների տվյալներով` երեխային նկատել է տեղի բնակիչներից մեկը, որն էլ և ոստիկանություն է զանգել: