|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ծիծեռնակաբերդում սկսվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությունը:
Օտարերկրյա հյուրերի այցից առաջ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլեց պատվո պահակախումբը՝ հանդիսավորությամբ անմոռուկի տեսքով մեծ ծաղկեպսակը տանելով դեպի հուշահամալիր: Որից հետո դեպի հուշահամալիր քայլեցին ՀՀ նախագահն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Այնուհետեւ երկու հոգևորական բերեցին Եղեռնի նահատակների սրբապատկերը, այն սրբապատկերը, որը երեկ օծվեց Էջմիածնում սրբադասման ժամանակ: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանից ոչ հեռու` անմոռուկ-ծաղկեպսակի կողքին, շարք են կանգնել դպրոցականներ` տարբեր երկրների դրոշներով:
Օտարերկրյա հյուրերը հերթով մոտենում են նախագահ Սերժ Սարգսյանին ու Ռիտա Սարգսյանին, ողջունում նրանց և, դպրոցականներից մեկի ձեռքը բռնելով, մեկական դեղին վարդը ձեռքներին, քայլում են դեպի անմոռուկ-ծաղկեպսակը և դեղին վարդը տեղադրում անմոռուկի կենտրոնում:
Առաջին պատվիրակությունը, որը քայլեց դեպի անմոռուկ-ծաղկեպսակը, Քուվեյթն էր, հաջորդը՝ Ղազախստանը: Պատվիրակությունների այցը շարունակվում է: