կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 18:05
Տարածաշրջան

Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել. Բաքվում սկսվել է Յունուսների դեմ դատը

Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել. Բաքվում սկսվել է Յունուսների դեմ դատը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 15-ին կայացել է իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով առաջին դատական նիստը։

Ադրբեջանական contact.az-ը նշում է, որ նիստը կայացել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում. լրագրողներից և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներից վերցրել են պայուսակները, բջջային հեռախոսները եւ վկայականները։

Յունուսները նիստի ընթացքում եղել են հատուկ ապակե վանդակի ներսում և հիվանդ տեսք են ունեցել։

Արիֆ Յունուսի փաստաբանը միջնորդել է դադարեցնել քրեական վարույթը, քանի որ ապապցույցներ չկան լիազորությունների չարաշահման վերաբերյալ:

Իսկ Լեյլա Յունուսի փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալի կալանքը տնային դարձնել կամ գրավի դիմաց ազատ արձակել։ Նա նշել է, որ Լեյլա Յունուսը 6 վիրահատություն է տարել, տառապում է շաքարային դիաբետով, որ նրա ծանր առողջական վիճակը հաստատել են նաև նրան հետազոտած միջազգային մասնագետները: Փաստաբանը նաև միջնորդել է դադարեցնել քրեական վարույթը, քանի որ անօրինական գործարարության մեջ մեղադրանքներն անհիմն են: Ըստ փաստաբանի՝ գրանտային նախագծերի իրականացումը, նույնիսկ` առանց պետական գրանցման, չի նշանակում անօրինական գործարարություն:

Ի դեպ, Լեյլա Յունուսը նաև բողոքել է, որ բանտում բազմիցս բռնության է ենթարկվել: «Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել»,- հայտարարել է նա:

Դատարանը, սակայն,  մերժել է բոլոր միջնորդագրերը և լսումները նշանակել հուլիսի 27-ին։