Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում, իշխանությունը պետք է հասկանա` ազգային հիշողությունն իր սեփականությունը չէ: Այս մասին Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք. մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով:
Սա հիշողության մոմավառության վայրչ է, այլ պահանջի կրակահերթ։
Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն։Դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։Դրանք 1,5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են՝ Մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք՝ որպես նրանց ժառանգորդ, որ չի մոռանում, չի լռում։
Մենք եկել ենք վկայելու, բարձաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարաության, հանուն կանխման, ի դեմս ուրացման։
Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։
Եվ քանի դեռ աշխարհը լուռ է՝ մենք բարձրաձայնելու ենք:
Որովհետև առանց ճշմարտության՝ չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության՝ չկա ապագա։
Մեր պահանջը՝ հստակ ու անդրդվելի է.
Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, դու մեղսակից ես դրան։
Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա. Ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։
Այս իշխանություն այսօր մոռացության քաղաքականություն է վարում՝
Սա պարզապես սխալ չէ։ Սա քաղաքական դավաճանություն է։
Սա լռելյայն համաձայնություն է ժխտման և ուրացման հետ։
Մենք՝ չենք հաշտվել, չենք հարմարվել, չենք լռել։
Մեր երթը՝ սա է։ Մեր ճանապարհը՝ հստակ։
Այսօր նոր սերունդ է բարձրանում՝ զորացած հիշողությամբ, լցված արդարության ծարավով, ու պատրաստ՝ պայքարի։
Այսօրայստեղկանգնած ենք
Այսօր այստեղ մենք ուղերձ ենք հղում։
Ուղերձ՝ աշխարհին։
Ուղերձ՝ մեր սերունդներին։
Ուղերձ՝ մոռացությանն ու ուրացողին։
Ձեր ներկայությունը՝ խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել։
Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, խոնարհում և հիշատակում մեր զոհերին:
Մեր պայքարը շարունակվում է։ Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել՝ մոռանալ:
Իշխանության լռությունը՝ մեղսակցություն է։
Մեր պայքարը՝ ազգային պատվախնդրություն։
Մի ուրացիր։ Մի նահանջիր։ Մի լռիր։
Պահանջի՛ր։ Պայքարի՛ր։ Վառ պահի՛ր՝ մինչև հաղթանակ»։