կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 21:30
Քաղաքական

Լիճքեցի՝ հայ մորթելու տենչ ունեցող ուսուցիչը հրավիրվել է Գեղարքունիքի մարզպետարան` բացատրություններ տալու

Լիճքեցի՝ հայ մորթելու տենչ ունեցող ուսուցիչը հրավիրվել է Գեղարքունիքի մարզպետարան` բացատրություններ տալու

Երեկ համացանցն ու մամուլի էջերը ողողվեցին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանի գրառմամբ, որում նա առաջարկում էր «փողով գնել և մորթել» վարչապետի հրաժարականը պահանջողների ընտանիքներին:

Այսօր արդեն Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնի ղեկավար Կարեն Զազյանը տեղեկացրեց, որ գրառումն անելուց անմիջապես հետո ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, իսկ այսօր արդեն հայ մորթելու համախտանիշով տառապող փոխտնօրենը, տնօրենի հետ միասին, հրավիրվել է մարզպետարան` բացատրություններ տալու:

Այս պահին ընթանում է մանկավարժական խորհրդի հեռավար նիստը, որտեղ քննվում է Աշոտ Հոխիկյանի երեկվա անընդունելի պահվածքը:

Հ.Գ. Երեկվա մեր հրապարակման մեջ վստահություն էինք հայտնել, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյնաը պատվախնդիր մարդ է և որևէ դեպքում չի հանդուրժի ընտանիք հասկացության հասցեին արված նման ձևակերպումը: Չէինք սխալվել: Հիմա ավելի քան վստահ ենք, որ նա մինչև վերջ, հաստատակամորեն, անձամբ կվերահսկի այս գործը և արժանի պատիժ կսահմանի հայ մորթելու տենչ ունեցող «վարժապետի» համար: Մանկավարժական խորհրդի նիստի արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Գևորգ Գյուլումյան