Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը հետևյալն է. «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքը առնել ու մորթել»:
Ինձ, իհարկե, չհաջողվեց պարզել` այս մարդն իր ատամհատիկին ինչ է ընտրել, և արդյո՞ք փոքր ժամանակ իրենց բակի տղաների հետ խաղացել է, թե ոչ, բայց միանգամից պարզ դարձավ, որ այս անգամ էլ գործ ունենք այդպես էլ չհասունացած մի հասուն մարդու հետ, որի պատանեկան տարիների երազանքներն այդպես էլ անկատար են մնացել, և հիմա նա փորձում է այդ ամենն ատելություն ու թշնամանք քարոզելով իրացնել:
Այդ մարդն ուսուցիչ է: Առհասարակ ուսուցիչը պետք է իդեալ լինի իր աշակերտների համար, բայց ես չէի ցանկանա, որ լիճքեցի մեր հրաշք բալիկները այս տեսակին ունենան որպես իդեալ:
Ցավալի կլինի, եթե վաղվա հայ զինվորն ու մայրն ազդվի համամարդկային բոլոր տեսանկյուններից գարշանք առաջացնող այս տեսակից:
Ցավոք սրտի, վաղն առավոտյան այս մարդը, որն ամենայն հավանակությամբ կատարեց իր կյանքի կոպիտ սխալներից մեկը, դպրոցի աշակերտներին Թումանյանի «Անուշը», Սահյանի «Մասրենին», Դեմիրճյանի «Ավելորդն» ու Չարենցի «Երկիր Նայիրին» է բացատրելու: Հազար ափսոս:
Ընտանիք հասկացությունը հայերիս մոտ բոլոր ժամանակներում անձեռնմխելի արժեք է եղել: Դժբախտաբար, այսօր պետական բարձր օղակների աչքափակության պատճառով` այդ արժեքը լուրջ հարվածի տակ է ընկել, որի հետևանքներից մեկն էլ սխալմամաբ ուսուցիչ դարձած այս մարդու արարքն է:
Եթե ո‘չ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից սպասում ենք այս գրառման պաշտոնական պատասխանը, այն է` մանկավարժական լիցենզիայից զրկումը:
Իմ քաղաքական հայացքները շատ են տարբերվում Գ. Սանոսյանի քաղաքական հայացքներից ու սկզբունքներից, քաղաքականությունը թող մնա քաղաքականություն, քաղաքական հայացքը` քաղաքական հայացք, բայց ես քաջատեղյակ եմ, որ նրա համար չափազանց բարձր է ընտանիքի դերն ու արժեքը, և նա որևէ դեպքում չի հանդուրժի, որ ընտանիքի հանդեպ նման մոտեցումներն ու գաղափարները հանրային դաշտում իրացնող մարդը շարունակի դասվանդել Հայաստանի որևէ դպրոցում:
Հ.Գ. Գրառումը կատարելուց որոշ ժամանակ անց Աշոտ Հոխիկյան կոչվածը ջնջել է այն:
Գևորգ Գյուլումյան