կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 16:58
Իրավական

ԲԴԽ-ն հետաձգեց խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

ԲԴԽ-ն հետաձգեց խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը քննարկեց խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։

ԲԴԽ անդամ Արմեն Հայկայանցը միջնորդեց հետաձգել քննարկումը՝ նշելով, որ ինքը նոր է ստաձնել ԲԴԽ-ի անդամի պաշտոնը և ծանոթ չէ գործի մանրամասներին։

ԲԴԽ-ն բավարարեց միջորդությունը և հարցի քննարկումը հետաձգվեց։ 

ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել են ԲԴԽ ղեկավարություն և պնդել, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում ներառված քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ այս կերպ փորձում են իրեն լռեցնել: