|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով, այս պահին ունենք 1 վարակակիր ՀՀ քաղաքացի, նա հոսպիտալացվել է: Այս մասին «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցում ասել է Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե Լեհաստանում վարակվածների շրջանում արդյոք կա՞ն հայեր եւ եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
«Դեսպանության Facebook էջով մշտապես տեղեկատվություն է հրապարակվել Լեհաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ: Խիստ կարիք ունեցողներին ցուցաբերվել է նաև ֆինանսական աջակցություն: Ցավոք, մինչ այս պահը, հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Սակայն, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են` հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը,– ասել է Մկրտչյանը: