|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները և ակումբի աշխատակազմն այսօր հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանները եղել են բացասական։ Այդ մասին Yerkir.am-ը տեղեկանում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստների, մարզիչների եւ անձնակազմի 18 ներկայացուցիչների հանձնած բոլոր թեստերը նույնպես բացասական են եղել։ Թիմի մյուս անդամների թեստավորումը կանցկացվի վաղը։
Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Դրա համար ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք բաժանվել են ակումբներին:
Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։