կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 14:59
Սպորտ

Հայկական ակումբները` եվրագավաթներում. «Ալաշկերտ». ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայկական ակումբները` եվրագավաթներում.  «Ալաշկերտ». ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի «Ալաշկերտ»-ը պատմության մեջ 2-րդ անգամ կմասնակցի եվրագավաթների խաղարկությանը:

Նախորդ տարվա համեմատ` այս անգամ  Հայաստանի գործող չեմպիոնը հանդես կգա Չեմպիոնների լիգայի մրցաշարում և պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից:

Նախորդ տարի «Ալաշկերտ»-ը, որը, Հայաստանի առաջնությունում գրավելով 4-րդ հորիզոնականը, իրավունք ստացավ հանդես գալու Եվրոպա լիգայի խաղարկությունում,  կարողացավ զարմացնել հայ ֆուտբոլասերներին` հաղթահարելով Շոտլանդիայի գավաթակիր «Սենթ Ջոնսթոն» թիմի արգելքը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը Երևանում տեղի ունեցած խաղում Միհրան Մանասյանի խփած գոլի շնորհիվ կարողացավ ապահովել նվազագույն հաշվով հաղթանակը, իսկ պատասխան խաղում ալաշկերտցիները պարտություն կրեցին 1:2 հաշվով և դուրս եկան որակավորման 2-րդ փուլ, որտեղ ճանապարհը զիջեցին ղազախական «Կայրաթ»-ին:

Այս տարի «Ալաշկերտ»-ի մրցակիցն անհամեմատ թույլ է: Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ն արդեն ծանոթ է հայ մարզասերներին: Երկու տարի առաջ ոչ պրոֆեսինալ ֆուտբոլիստներով համալրված այս թիմը կարողացավ պայքարից դուրս թողնել Երևանի «Բանանց»-ին և պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ հաջորդ փուլ:

«Սանտա Կոլոմա»-ն  13-րդ անգամ է մասնակցում  եվրագավաթներին:  Նախորդ տարի Անդորրայի չեմպիոնը զիջել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմփսի»-ին և դուրս մնացել պայքարից:

«Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա  հունիսի 28-ին մրցակցի հարկի տակ: «Ալաշկերտ»-ը մրցակցին սեփական հարկի տակ կընդունի հուլիսի 5-ին: