Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շախմատի Հայաստանի 2021թ առաջնության մասնակիցները հատուկ թեստավորում չեն անցել մեկնարկից առաջ։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը։
«Թեստը կարճաժամկետ բնույթ է կրում և 100 տոկոսով չի ապահովում մասնակիցների անվտանգությունը։ Մենք ունենք առաջնության բժիշկ, ով հսկողություն կհաստատի մրցաշարի ժամանակ։ Եթե նրա մոտ կլինեն հիմնավոր կասկածներ, ապա նա կարող է ցանկացած պահին շախմատիստից պահանջել թեստավորում։
Ի դեպ, մենք ունենք շախմատիստներ, որոնք անցած տարի հիվանդացել էին կորոնավիրուսով։ Նրանք արդեն լրիվ բուժվել են, և ըստ բժշկական տվյալների առաջիկա մի քանի ամիսներին չեն կարող նորից վարակվել։ Համենայնդեպս, Հայաստանի շախմատի ֆեդերացիան պատրաստ է առաջնության ժամանակ պահպանել հակահամաճարակային կանոնները», - ասաց փորձառու մրցավարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին կմեկնարկեն շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները, որոնց կմասնակցեն համապատասխանաբար 10 շախմատիստուհի և 12 շախմատիստ։ Մրցումները կանցկացվեն առանց հանդիսականների։