|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներեւակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավարակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:
Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին փոխանցել սփոփանքի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն եւ տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում: