կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-04-20 16:48
Քաղաքական

Քննարկվում է որոշակի տնտեսական գործունեություններ թույատրելու հարցը

Քննարկվում է որոշակի տնտեսական գործունեություններ թույատրելու հարցը

Հայաստանը քննարկում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում թույլատրելո՞ւ են սրճարանների, վարսավիրանոցների և այլ խանութների աշխատանքը:

«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը»,-ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16 ին  հայտարարված  արտակարգ  դրության  ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արգելված են տնտեսական մի շարք գործունեություններ: