կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-18 20:02
Մշակույթ

Մեկ օր վաստակաշատ նկարիչ Համլետ Արոյանի հետ

Մեկ օր վաստակաշատ նկարիչ Համլետ Արոյանի հետ

Ապրիլի 13 -ին այցելեցինք վաստակավոր գեղանկարիչ Համլետ Արոյանին։ Գեղանկարիչը ապրում և ստեղծագործում է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում (Ջավախքի խոշոր գյուղերից մեկն է՝ Yerkir.am-ի խմբ.): Օրվա մի մասը անցկացնել Համլետ Արոյանի հետ դա արդեն իր հետաքրքիր եւ յուրահատուկ կողմերն ունի։ Բավական է նայել նկարչի աշխատանքներին եւ կհայտնվես  յուրահատուկ մի աշխարհ, որտեղ թևածում են կյանքին իմաստ հաղորդող գույներն ու մարդկային հոգին՝ մարդկային կերպարով:

Ջերմ ընդունելությունից հետո նկարիչը իր արվեստանոցից (որը նա վերագրում է որպես նկարչի աշխարհ) դուրս բերեց 10 -15 նոր  աշխատանքները։ Դրանք տեղավորելով տան բակում սկսեց պատմել նկարների մասին:

Արոյանի խոսքով. «Արվեստը առանց հումորի կարելի է ասել հում է եւ իմաստ չունի: Իսկ նկարների մեջ պետք է լույս, արեւ, գույն եւ տրամադրություն, որ տեսնելուց ոչ թե տխրես ու փախչես, այլ ընդհակառակը ավելի ձգի քեզ, եթե նկարը քեզ չտարավ իր մեջ նշանակում է դու այն լավ չես նկարել»:

«Նկարների մեծ մասը նկարում եմ հիշողությամբ, օրինակ այս փոթորիկը եւ ծովը տեսել եմ Բաթումի քաղաքում, որտեղ իմ սաների հետ մասնակցում էինք ցուցահանդեսի, պատկերված նկարում նաեւ երեւում ենք մենք, որտեղից դիտում ենք ալեկոծվող ծովի ալիքներին», – նշեց Արոյանը:

Ընթացքում ցուցահանդեսին միացան նաեւ Համլետ Արոյանի թոռնիկները՝ Արսենը եւ Ալյոնան՝ բակում շարելով իրենց աշխատանքները:

Լուսանկարում երևացող գունավոր փոքրիկ աշխատանքները պատկանում են նկարչի թոռնիկներին, իսկ մեծ բնանկարը Արոյանը այսպես է վերնագրել. «Հատված Թումանյանի Փարվանա բանաստեղծությունից»:

Նկարիչը այդ նկարը դիտողի համար անպայման ասմունքում է «Փարվանա» բանաստեղծությունը, այդ կերպ դիտողը կբացահայտի ու կթափանցի նկարի խորքերը՝ ամբողջությամբ ըմբռնելով դրա իմաստը։

Արոյանը մեզ հետ նույնպես վարվեց այդկերպ. «Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ»:

Այս նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, բայց այն դեռեւս ավարտված չէ:

Աղբյուրը՝ Nor.ge