Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում չեն դադարում դժգոհությունները՝ կապված Արցախում մարտի 31-ին և ապրիլի 14-ին (երկրորդ փուլ) տեղի ունեցած համապետական ընտրությունների հետ։ Երեկ երկրի ղեկավար Իլհամ Ալիևը չէր զլացել և քննադատել էր ԵԽ-ին՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ գնահատական չհնչեցնելու համար։ Անշուշտ Բաքվի բռնապետին զայրացրել է նաև այն հանգամանքը, որ փետրվարի 9-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները խստագույնս քննադատվեցին եվրոպական կառույցների կողմից՝ տեղի ունեցած խայտառակ ընտրախախտումների պատճառով։
Այսօր էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսը նամակ է ուղարկել ԵԽԽՎ՝ Արցախի ընտրությունների վերաբերյալ՝ բողոքելով ԵԽԽՎ-ի արձագանքի բացակայությունից. հայտնում է ադրբեջանական trend.az կայքը։
ԵԽԽՎ-ին նամակ ուղարկելն արդեն իսկ ծիծաղելի է։ Երեկ Ալիևի վերոնշյալ հայտարարություններում տեղ էր գտել նաև ԵԽԽՎ-ի հասցեին ուղղված քննադատությունները. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 20 տարի անում է ամեն հնարավոր բան, որպեսզի սևացնի, զրպարտի Ադրբեջանին, վերացնի նրա հեղինակությունը։ Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն լռում։ Որովհետև այնտեղ հավաքված հակաադրբեջանական ուժերը, պրոհայկական ուժերը Ադրբեջանին դիտում են որպես թշնամի։ Այդ կառույցի ոչ մի զեկույց ոչ մի նշանակություն չունի։ Նրանց զեկույցները, կարգադրությունները ինձ համար թղթի կտոր են․ կառույցի կարծիքը Ադրբեջանի մասին ինչ չի հետաքրքրում և չի հետաքրքրել», - նշել էր Ալիևը։
Ես սրանից հետո միայն հարց է առաջանում. ինչո՞ւ է երկրի խորհրդարանը նամակ ուղարկում մի կառույցի, որի կարծիքը, ըստ իրենց առաջնորդի, ոչ մի նշանակություն չունի։