Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Սահակյանին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 9-ի ԲԴԽ-17-Ո-37 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: