Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ խորհրդարանը շարունակում է իր աշխատանքները. ընդհանուր օրակարգում 29 հարց է, այդ թվում ԿԲ նախագահի ընտրությունը:
Նախօրդ երկու օրերին ԱԺ-ն քննարկել է 29 հարցից մոտ 15-ը:
Այսօր խորհդարանն իր աշխատանքը կսկսի ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկմամբ: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը, որը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին»:
- «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,
- «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ օրինագծեր:
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.