|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328. այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ նշելով, որ դեպքերն արձանագրվել են երկրի 82 շրջանում. հայտնում է Yerkir.am-ը։
«Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 328 է: Վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջանում: Վերջին մեկ օրում առողջացել և դուրս է գրվել 179 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 1470: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 148 մարդ»,- ասված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: