|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 70 նոր դեպք, մահացել է 41 մարդ, 286-ը դուրս է գրվել հիվանդանոցներից. հայտնում է Yerkir.am-ը` ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով։
Ըստ օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 32 հազար 8: Նրանցից 273-ը մահացել է, 2 հազար 500-ից ավելին՝ առողջացել:
Ամենաշատ վարակվածության նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև մերձմոսկովյան հատվածում՝ 472, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը՝ 424 և այլն:
Ընդհանուր հաշվարկով՝ վարակի դեպքեր գրանցվել են երկրի 80-ից ավելի շրջաններում: